ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Սիրիացի վարձկանները չեն հանձնվել և գտնվում են Հայաստանում

Սիրիացի վարձկանները չեն հանձնվել և գտնվում են Հայաստանում
20.01.2021 | 12:58

Արցախի պատերազմի ժամանակ ձերբակալված և ավելի ուշ կալանավորված սիրիացի վարձկանները գտնվում են Հայաստանում, նրանք չեն հանձնվել՝ հայտնել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:


Հայաստանում կալանավորված են երկու սիրիացի վարձկաններ՝ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին: Նրանք մասնակցել էին սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին և ձերբակալվել Արցախի պաշտպանական ուժերի կողմից:
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը նշել էր, որ նրանք ռազմագերիներ չեն և ենթակա չեն հանձնման, նրանք մեղադրյալի կարգավիճակում են և կալանավորված են:


Արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին կետի (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասի (վարձկանություն) հատկանիշներով: Գերիների փոխանակման «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի քննարկման ֆոնին վարձկան-ահաբեկիչների հանձնման անհնարինությունը վերջակետ է դնում նրանց փոխանակման ենթադրությունների արծարծմանը:

Դիտվել է՝ 4327

Մեկնաբանություններ